Հասարակություն

Թուրք ժողովուրդն ամաչելու պատճառ չունի և իրենց պատմության մեջ որևէ ցեղասպանություն չի եղել. Հուլուսի Աքար

Adrine Nidelyan 1 րոպե 340 դիտում
Թուրք ժողովուրդն ամաչելու պատճառ չունի և իրենց պատմության մեջ որևէ ցեղասպանություն չի եղել. Հուլուսի Աքար

Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու Աթենքի կոչին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, հայտարարել՝ Հունաստանը ևս խեղաթյուրում է պատմական փաստերը: 

Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք ժողովուրդն ամաչելու պատճառ չունի և իրենց պատմության մեջ որևէ ցեղասպանություն չի եղել։ 

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը և Հունաստանը հանդես են գալիս Անկարային ուղղված պահանջներով, սակայն դրանք հակասում են պատմական փաստերին։ 

Պոնտոսի հույների ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում՝ 1916-1923 թվականներին. տարբեր գնահատականներով սպանվել է ավելի քան 350 հազար մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250