Հասարակություն

Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում նշել է, թե որոնք են իր սիրելի հեքիաթն ու ստեղծագործությունները

Adrine Nidelyan 324 դիտում
Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում նշել է, թե որոնք են իր սիրելի հեքիաթն ու ստեղծագործությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ նշել է իր սիրած երեք գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց թվում է եղել նաև «Գնդիկ Բոքոնիկ»-ը հեքիաթը, գրում է vz.ru-ն։ 
Պուտինը պարզաբանել է, որ ունի երեք սիրելի ստեղծագործություն ՝ Լև Տոլստոյի «Պատերազմն ու խաղաղություն»-ը, Չայկովսկու «Առաջին կոնցերտ»-ը և «Գնդիկ Բոքոնիկը» ռուսական ժողովրդական հեքիաթը։ 
«Կխնդրեի իմ բոլոր գործընկերներին, որոնք  բարձր պաշտոն են զբաղեցնում, հղում անել այդ աշխատանքին։ Ինչո՞ւ, քանի որ հենց դուք, հարգելի գործընկերներ, քծնանքի խոսքերը մաքուր ճշմարտություն կհամարեք և կընկնեք դրանց ազդեցության տակ, ապա ռիսկ կա, որ ձեզ կուտեն»,- ասել է Պուտինը։ 
ՌԴ նախագահը պատասխանել է նաև այն հարցին, թե դպրոցի ուսուցիչներից ում է մինչ օրս հիշում։ 
«Մենք Թամարա Պավլովնա Չիժովա ունեինք, մինչև հիմա հիշում եմ ՝ առաջինից մինչև չորրորդ դասարանում էր դասավանդում։ Շատ բարի մարդ էր։ Ես նրան շատ լավ եմ հիշում», - ասել է նա։ 
Բացի այդ, Պուտինը հիշել է դասղեկ, գերմաներեն լեզվի ուսուցիչ Վերա Գուրևիչին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից