Հասարակություն

Ժիրինովսկին խոստովանել է, որ վատ հարաբերություններ ունի Պուտինի հետ նրա անվան պատճառով

Lilit T. 695 դիտում
Ժիրինովսկին խոստովանել է, որ վատ հարաբերություններ ունի Պուտինի հետ նրա անվան պատճառով

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է, որ վատ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա անվան պատճառով: Այս մասին տեղեկացնում է URA.RU կայքը: 

Պատգամավորն իր հայտարարությունն արել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Նա խոստովանել է, որ չի կարող համակերպվել այն իրավիճակի հետ, երբ մեկ այլ անձի անունը նույնն է, ինչ իրենը: 

«Ես չեմ հասկանում, որ դիմացինի անունը նույնպես Վլադիմիր է: Ես կարծում էի, որ միայն ես եմ կրում այդ անունը », - ասել է Ժիրինովսկին: 

Նա հավելել է, որ նմանատիպ վատ շփումներ է ստացվում նաև Պետդումայում անվանակիցների հետ: «Ահա կա Գենադի Զյուգանով, Սերգեյ Միրոնով, իսկ այստեղ Վլադիմիր, Վլադիմիր: Կարծում եմ` սա խնդիր է», - ասել է քաղաքական գործիչը: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250