Հասարակություն

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ձերբակալել երկրից փախած նախագահին

Adrine Nidelyan 320 դիտում
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ձերբակալել երկրից փախած նախագահին

Աֆղանստանի պաշտպանության նախարարը Ինտերպոլին կոչ է արել ձերբակալել երկրից փախած նախագահ Աշրաֆ Գանիին՝ «հայրենիքը վաճառելու» համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ 

«Հայրենիքն առևտուր անողներն ու վաճառողները պետք է պատժվեն ու ձերբակալվեն»,-գրել է նախարարն իր թվիթերի միկրոբլոգում՝ ավելացնելով «Ինտերպոլ, ձերբակալե՛ք Գանիին» հեշթեգը։ 

Ավելի վաղ նույնաբովանդակ հեշթեգն արդեն առկա էր սոցիալական ցանցում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250