Հասարակություն

«Կուսակցություններից մեկը որոշել էր Մոնթե Մելքոնայնի նկարի փոխարեն իր «հերոսի» պաստառը կպցնել». Ազիբեկյան

Unknown 1 րոպե 351 դիտում
«Կուսակցություններից մեկը որոշել էր Մոնթե Մելքոնայնի նկարի փոխարեն իր «հերոսի» պաստառը կպցնել». Ազիբեկյան

Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը գրում է. 

 

«Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը կենտրոնացնել այստեղ։ Նկարը, որ տեսնում եք, նկարված է Չեխովի 10 հասցեում, հիմա երևի շատերդ կասեք՝ հաա՜ դե նկարա էլի, բայց ասեմ այս նկարի պատմությունը։


Շենքի վրայի այս պաստառի վրա պատկերված է Մոնթե Մելքոնյանը, սակայն ընտրությունների ժամանակ կուսակցություններից մեկը, չգիտեմ ինչու, որոշեց, որ այս պաստառի փոխարեն պետք է իրենց «հերոսի» պաստառը կպցնեն։ Չնայած իրենց մեծ ցանկությանը ահագին խանգարող հանգամանքներ եղան և ՄՈՆԹԵԻ պաստառը այսպես պոկված թողեցին և գնացին։
Հարգելի՛ Շենգավիթ վարչական շրջան և Ռազմիկ Մկրտչյան, հնարավո՞ր է, այս պաստառը փոխարինեք նորով»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից