Քաղաքականություն

Պեսկովը պատմել է, թե Պուտինն ինչպես է անցկացնում ինքնամեկուսացման օրերը

Unknown 1 րոպե 156 դիտում
Պեսկովը պատմել է, թե Պուտինն ինչպես է անցկացնում ինքնամեկուսացման օրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ կյանք է վարում ինքնամեկուսացման պայմաններում, այդ թվում՝ աշխատում է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Նրա սովորական կենսաձեւն է, իհարկե, այն փոխելու ոչ մի պատճառ չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է նախագահի ինքնամեկուսացումն ընթանում կենցաղային իմաստով, մասնավորապես՝ արդյոք Պուտինը շարունակում է գնալ լողավազան եւ զբաղվել սպորտով:

 

«Միեւնույն է, նախագահը միշտ անհրաժեշտ կապի միջոցներով է՝ ամենօրյա, ամենամսյա փաստաթղթաշրջանառությամբ, կապի փակ գծերով, ինչպես նաեւ՝ զեկույցներով, որոնք նա ստանում է ամեն ժամ կամ ամեն րոպե այդ հաղորդակցության գծերով»,- նշել է Պեսկովը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250