Հասարակություն

Հայտնի է, թե երբ կքննվի Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը. մանրամասներ

Unknown 407 դիտում
Հայտնի է, թե երբ կքննվի Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը. մանրամասներ

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Դավիթ Տոնոյանի շրջապատից։

Ըստ լրատվականի աղբյուրի, փաստաբանները դատարանից ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար և դատարանը կալանքի հարցը որոշել է քննել վաղը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։

Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ մայոր Ավետիք Մուրադյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից