Պատահարներ

«Օպելի» բանալին վրան է եղել՝ փախցրել է․ մանրամասներ

Unknown
«Օպելի» բանալին վրան է եղել՝ փախցրել է․ մանրամասներ

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:

 

Ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով բանալին փականում գտնվելու հանգամանքից, փախցրել է Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

 

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Ջանֆիդա գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 6-ին, փախցված ավտոմեքենայով, ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն:

 

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250