Պատահարներ
Վնասել են Մալիշկայում տեղադրված արագաչափ սարքը
Unknown
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վարդանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը, լուսարձակի ապակին և ֆիլտրը:
Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
Unknown
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Infiniti-ով մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել է ձորակում
Unknown
Ի՞նչ վիճակում է Երևանում վրաերթի ենթարկված երեխան
Unknown
Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային
Unknown