Այլ

Մոսկվայում նոր սահմանափակումներ են սահմանվել՝ կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով

Unknown 534 դիտում
Մոսկվայում նոր սահմանափակումներ են սահմանվել՝ կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով

Այսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը։

Ըստ նոր կանոների՝ 60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք չեն կարող դուրս գալ տնից։ Գործատուները պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին։

Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամիսներին հիվանդացել են քովիդով։

Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ Նման սահմանափակումներ են գործելու նաև Ռուսաստանի այլ շրջաններում։

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250