Քաղաքականություն

Ո՞ր ժամին կմեկնարկի եռակողմ հանդիպումը․ Կրեմլից արձագանքում են

Unknown 1 րոպե 1,047 դիտում
Ո՞ր ժամին կմեկնարկի եռակողմ հանդիպումը․ Կրեմլից արձագանքում են

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ժամանել են Սոչի։ Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

 

Auroranews-ը Կրեմլից փորձեց ճշտել, թե ո՞ր ժամերին են մեկնարկելու վերոնշյալ հանդիպումները։ ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպումների ժամերը դեռևս հայտնի չեն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250