Այլ

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում բարձրաստիճան սպաներ էլ են եղել

Unknown 1 րոպե 1,223 դիտում
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում բարձրաստիճան սպաներ էլ են եղել

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում իրականում եղել է 18 հոգի։ Այդ մասին նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

18 անձնակազմից 14-ը մահացել է, իսկ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են նաև զոհված 13 զինվորականների անունները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան սպաներ։

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածներից մեկը կոչումով գնդապետ Ֆիզուլի Ջավադովն է։ Զոհվել է նաև գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրովը։

 

Զոհվել են կապիտան Ջավիդ Բայրամլին, Խայամ Ալիևը, Ջեյհուն Ահմեդհանովը, կոչումով մայրոր Էմիլ Հասանովը, Էլբրուս Ահմեդովը, Մուրադ Մամադովը, ավագ լեյտենանտներ Աբդուլա Սուլեյմանովն ու Ֆարիդ Նագիևը և լեյտենանտ Դեյրա Մեջլունովը։

Հրապարակված անունները պաշտոնապես երկրի գերատեսչությունները դեռ չեն հաստատել։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250