Հասարակություն

Մահացել է 17 դպրոցական․ վրաերթ Լագոսում

Unknown 1 րոպե 204 դիտում
Մահացել է 17 դպրոցական․ վրաերթ Լագոսում

Նիգերիայի ամենամեծ քաղաքում՝ Լագոսում, բեռնատարի վարորդը վրաերթի ենթարկելով սպանել է 17 աշակերտի։ Այս մասին գրում է Vanguard թերթը։ 
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենայի վարորդը, փորձելով  խուսափել ոստիկանական հետապնդումից, կորցրել է մեքենայի կառավարումը։


Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ուսանողների ճշգրիտ թիվը դեռ չի պարզվել։ 

Ըստ թերթի՝ զայրացած բնակիչների ամբոխը փորձել է «Լինչի դատաստան» տեսնել (դատաստանի ենթարկել առանց օրինական դատավարության) վարորդի նկատմամբ։ Բեռնատարն այրվել է։ Իրավապահները բերման են ենթարկել բեռնատարի վարորդին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250