Հասարակություն

Հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը հանդիպմանը չի մասնակցելու. Ոսկանյան

Gohar Vardanyan 1 րոպե 186 դիտում
Հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը հանդիպմանը չի մասնակցելու. Ոսկանյան

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից Հայաստանում իշխող վարչախմբի առաջին դեմքը իբր իմիջիայլոց խոսեց «3+3» կամ արդեն իսկ «3+2» (առանց Վրաստանի) հորջորջվող ձևաչափով դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման մասին։
 

Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը նույնաբովանդակ հայտարարություն տարածեց։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ հենց էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչը ևս մեկ կողմնակի ցուցիչ է, որ մեր երկրում գործ ունենք, ըստ էության, կոլաբորացիոնիստական վարչախմբի առկայության հետ։

 

Ի դեպ, նաև հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը նշված հանդիպմանը չի մասնակցելու»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250