Այլ

Ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոն՝ մետրոպոլիտենին

Unknown 1 րոպե 191 դիտում
Ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոն՝  մետրոպոլիտենին

«Երևանի մետրոպոլիտենի վագոնային պարկը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր»,- այաս մասին ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։ 

 

Возможно, это изображение (5 человек и в помещении)

 

Возможно, это изображение (5 человек и в помещении)

 

Возможно, это изображение (1 человек и в помещении)

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250