Այլ

ՌԴ-ում քահանան դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ 11 երեխայի մանկապղծության համար

Unknown 211 դիտում
ՌԴ-ում քահանան դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ 11 երեխայի մանկապղծության համար

Օրենբուրգի շրջանի Սարակտաշի շրջանային դատարանը քահանա Նիկոլայ Ստրեմսկիին մեղավոր է ճանաչել 11 երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար և դատապարտել 21 տարվա ազատազրկման, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 
2019 թվականի սեպտեմբերին Ստրեմսկին ձերբակալվել է անչափահասի բռնաբարության, անչափահասների նկատմամբ սեռական բռնության և դաստիարակման պարտականությունները չկատարելու կասկածանքով։ Օրենբուրգի թեմը հետաքննության ընթացքում հոգևոր ծառայություն արգելք է դրել Ստրեմսկու նկատմամբ։  Գործով տուժող է ճանաչվել 11 երեխա։

Ըստ դատարանի՝ քահանան 20 տարով զրկվել է նաև երեխաների հետ աշխատանքին առնչվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև «Ծնողական փառքի շքանշան» պետական պարգևից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250