Հասարակություն

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Unknown 1 րոպե 613 դիտում
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտի: Տեղեկությունը հայտնում ԱԺ մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում։ Սիմոնյանը մասնակցել է նաև նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը:  Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բարի ծառայություն:

 

[47c29b992276349d8f426d847724ee80.webp]

 

[3bb8e9f720e0853e4f6ed52bb195619b.webp]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250