Այլ

Մահապարտների գումարտակը կհամալրի Աֆղանստանի բանակը

WRed 1 րոպե 151 դիտում
Մահապարտների գումարտակը կհամալրի Աֆղանստանի բանակը

Աֆղանստանում հայտարարել են, որ ստեղծվելու է մահապարտների գումարտակ, որը կդառնա ապագա բանակի մի մասը: Այս մասին հայտնում է     The Khaama Press-ը։

 

Տեղեկատվության եւ մշակույթի նախարարի տեղակալ եւ «Թալիբանի» մամուլի քարտուղար Զաբիուլա Մուջահիդը տեղեկացրել է, որ գումարտակը լինելու է իրենց հատուկ ուժերի մի մասը եւ գործելու է պաշտպանության նախարարությանը կից։

Վերջինս հայտարարել է նաև, որ գումարտակն օգտագործվելու է հատուկ գործողությունների ժամանակ։

Մուջահիդը տեղեկացրել է, որ կանայք կհավաքագրվեն անհրաժեշտության դեպքում, ապագա բանակում տեղ կունենան նաեւ նախկինում ծառայած մասնագետները։

 

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ աշխատում են բանակի ստեղծման վրա, որը կունենա 100 000 մարդ, եւ որը լիովին սպառազինված կլինի։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250