Քաղաքականություն
«Հակամարտությունը չի կարգավորվել, ՀՀ-ն 3 զոհ է ունեցել». Ֆրանսիայից կոշտ արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Unknown
1,991 դիտում
Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, ով Twitter-ում կիսվել է Ալիևի հայտարարությամբ, թե Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն փակվել է:
«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որին պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում, Հայաստանը երեկ 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լոիզոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Unknown
157
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Unknown
1 րոպե
2,497
Հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին. Լավրով
Unknown
1,841
ՌԴ-ն բացատրություն է պահանջել Թուրքիայից. Լավրով
Unknown
964
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
900
5.0
10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
1 րոպե
325
Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
1 րոպե
365
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
405