Պատահարներ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentleye-ին կայանել էին կանգառի տարածքում․ վարորդը տուգանվել է

Unknown
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentleye-ին կայանել էին կանգառի տարածքում․ վարորդը տուգանվել է

Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող  Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանել էր ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ էր առաջացնում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանի կողմից վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Մ-ի նկատմամբ։  

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250