Պատահարներ

Հրդեհ Թեղուտ համայնքում. անասնագոմի ներսում խոշոր եղջերավոր կենդանիներ կան

Gohar Vardanyan
Հրդեհ Թեղուտ համայնքում. անասնագոմի ներսում խոշոր եղջերավոր կենդանիներ կան

Փետրվարի 11-ին` ժամը 18։28-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ և անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250