Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Mercedes B180-ը. «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին. Shamshyan. com

Gohar Vardanyan
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Mercedes B180-ը.  «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին. Shamshyan. com

Փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Կռուգ» հացատան դիմաց, բախվել են Mercedes G55 մակնիշի  80 ՏR 100 համարանիշի և Mercedes  B180 մակնիշի 28 RT 288 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը մինչ պարեկների ժամանումը,  «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին, սակայն  գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորով՝ համարները տեղադրեցին մեքենայի վրա:

Տեղում վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և մինչ շտապօգնությունը կժամաներ, պարեկներ Տիգրան Բաղդասարյանն ու Էմիլ Նուրիջանյանը  գումարտակի հրամանատարի տեղակալի հետ իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս բերեցին  դեղատուփը և սկսեցին օգնություն ցուցաբերել վարորդին:

Պարեկային  ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250