Պատահարներ
Ավտովթար Երևանում. բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ. Shamshyan. com
Gohar Vardanyan
Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40 –ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Gohar Vardanyan
Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում
Gohar Vardanyan
Արցախցիները մի քանի ժամ փակ են պահել ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ
Gohar Vardanyan