Պատահարներ
Դոնեցկում խափանումներ են սկսվել բջջային կապի աշխատանքում
Gohar Vardanyan
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունում խափանումներ են սկսվել բջջային կապի աշխատանքում։ Դա կարող է վկայել Կիևի կողմից հարձակողական գործողությունների մոտալուտ մեկնարկի մասին, Interfax-ին ասել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
Վերջինս նաև նշել է, որ այսօր ուկրաինական կողմը երեք դիվերսիոն փորձ է կատարել Դոնբասում:
Բասուրինի խոսքով՝ այսօր առավոտյան ԴԺՀ-ի ուղղությամբ արձակվել է մոտ 200 արկ ու ական՝ չհաշված նռնականետերն ու հրետանային զինատեսակները։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին վստահեցրել էր, որ Դոնբասի վրա հարձակում չի նախատեսվում, և այդ տարածքների բնակիչներին հորդորել է չհավատալ լուրերին։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Gohar Vardanyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում
Gohar Vardanyan
Արցախցիները մի քանի ժամ փակ են պահել ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ
Gohar Vardanyan