Պատահարներ

Բախվել է գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ ավտովթար՝ Կոտայքի մարզում

Unknown
Բախվել է գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Պստիկյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի  4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 

 

 

[c215a936258b2f29411c513d32598907.jpg]

 

 

 

[6b9689d57f061fb6ecbcb1ce2dabc32c.jpg]

 

 

 

 

[dc9f6e90cb9c26b96cd5e5b061478f58.jpg]

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:   

 

[1792ad1cc2b0fed3db4f2b17a90d5c5e.jpg]

 

 

 

[8fe70f4541a9337c798217555f12980b.jpg]

 

 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250