Պատահարներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ կա վիրավոր
Unknown
Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Յազիչյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթաի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Unknown
Ով է եղել այսօր մահացած երիտասարդը․ ինչ է կատարվել․ մանրամասներ
Unknown
Հայտնի են Աբովյանի ողբերգական վթարի հետեւանքով զոհվածների անունները
Unknown
Երևանում «գոլդ» համարանիշներով BMW X6-ի վարորդը իր ավտոմեքենան ու Ford Focus-ը վերածել է մետաղե ջարդոնի
Unknown