Հասարակություն

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. մարզպետարանից մանրամասներ են ներկայացնում

Lilit T. 1 րոպե 705 դիտում
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. մարզպետարանից մանրամասներ են ներկայացնում

«Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել՝ քարաթափում է եղել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում  ճանապարհի ծրագրի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։  Աշխատանքներ են տարվել փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ եւ Խոտ-Որոտան ճանապարհն արդեն բաց է և երթևեկելի»,

 

- այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին Սյունիքի մարզպետարանից, հավելով, որ այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է», հարկ են համարում նաեւ պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ 

 

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին: Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։ 
 

[64a8d4fa43c5ad23b1e809faa693baea.jpg]

 

 

 

[3efcd9f9019a0ee8a55322777855dcc1.jpg]

 

 

 

[ee8ff60ffccb18f314389be29aed7c78.jpg]

 

 

[997fed995f84d1d4ff0697a73104d530.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250