Հասարակություն Կարևոր

Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար

Unknown 500 դիտում
Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար



Հանրապետական Վերականգնողական Կենտրոն տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար...

Աշխարհի երկստանդարտ «մարդասիրությունն ու քաղաքակրթությունն» այս կետում սպառվում են ու սկսվումա դառը իրականությունը: Դե «մարդու իրավունքների պաշտպաններն» էլ էս թեմայով գրանտ չունեն, որ բարձր գոռան:


«Դաշնակիցներն» էլ խառն են, ոչ կտեսնեն, ոչ կլսեն, ոչ էլ կլուծեն... Երեխաների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններն էլ կլռեն, երևի այդպես են հրահանգել գլխամասերը...

Տիկնայք և պարոնայք, բոլորիդ վրայից գարշահոտ ու նավթահոտա գալիս:

Երբ ձեր երեխաների աչքերին նայեք` կհիշեք այս պատկերը...

Հ.Գ. Տաք աշխատասենյակումս նստած տեղս չեմ գտնում, ոնց որ էս երեխեքի բաժին տաքությունն ինձ տված լինեն...»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250