Պատահարներ

Խոշոր ավտովթար. Բավրայի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Unknown 225 դիտում
Խոշոր ավտովթար. Բավրայի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Այսօր, ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Ժամը 13։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Զուրհաբ Խարբերդիան իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով վարորդ Զուրհաբ Խարբերդիան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

[7227e8ffead2f2a86d2089682d075ee1.jpg]
[0c23617a1beabe5eabacb0a55a7a5269.jpg]

[2363f3840d96f937c284fc913e15d2b6.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից