Պատահարներ

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Adrine Nidelyan 1 րոպե 1,500 դիտում
Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Ծանր և երկարատև  հիվանդությունից հետո Վլադիմիր Ժիրինովսկին հեռացել է կյանքից։ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն է  հայտնել, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է։ 
 

«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որը խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր կանխատեսել», - գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:  Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
 

[2ff9f0b49080cc5b224e473677f9b653.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից