Պատահարներ

Նյու Յորքի մետրոյում արձակած կրակոցների գործով կասկածյալ կա

Adrine Nidelyan 209 դիտում
Նյու Յորքի մետրոյում արձակած կրակոցների գործով կասկածյալ կա

Նյու Յորքի իշխանությունները մետրոյում արձակած կրակոցների գործով կասկածյալ են համարում 61-ամյա աֆրոամերիկացի Ֆրենկ Ռոբերտ Ջեյմսին։ Իրավապահ մարմինները փնտրում են նրան։ Նյու Յորքի քաղաքապետի մամուլի քարտուղար Ֆաբյեն Լևին հերքել է էլեկտրագնացքի վագոնում կրակոցներ արձակած տղամարդու ձերբակալման մասին սոցցանցերում հայտնված հաղորդումները։ 
«Երեկվա հրաձգության մեջ կասկածվում է Ֆրենկ Ջեյմսը։ Ուզում եմ պարզաբանել, որ այս պահին նա կալանքի տակ չէ», – նշել է Լևին Twitter–ում։ Ավելի վաղ տղամարդն անցնում էր գործով որպես քննության համար «հետաքրքրություն ներկայացնող անձ»։ 
 

[50aeac0eb089d0ceb1211e40718bef3d.jpg]

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Նյու Յորքի մետրոյում ուղևորների ուղղությամբ կրակ էր բացել մի տղամարդ։ Տուժել է ավելի քան տասը մարդ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից