Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում գազի բալոններ տեղափոխող ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:
[a03adddc9baf8cf06ced871f6f6ff291.jpg]
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Սարգիս Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
[a2bf9d7830b6680dd684473cb3035ce7.jpg]
[0b75061e07c9211515f4e63f054cafa6.jpg]
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված ЗИЛ-ի վրա եղել է 10 գազաբալոն, ինչի հետևանքով էլ գազաբալոնների ընդհանուր փականը վնասվել է և գազի արտահոսք է սկսվել: Ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազաբալոնների պարունակությունը պարտվի, ինչից հետո հատուկ տեխնիկայով պետք է այն հեռացնեն անվտանգ վայր: