Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Gohar Vardanyan 1 րոպե 309 դիտում
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 25-ի, 26-27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապրիլի 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

 

[bf467f7e6b2fb75f3e641f31de9f3402.jpg]

 

Երևան քաղաքում՝
 

Ապրիլի 25-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

 

[0410ef516da7c97111f12c0c607bc8b5.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250