Պատահարներ

Մի քանի տոննա ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Unknown 1 րոպե 735 դիտում
Մի քանի տոննա ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

 Մայիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմանում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է  shamshyan.com-ը։

 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։

 

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քաջարանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

[f7626bdcacbf439da06da201db0c3b5b.jpg]

[574a22cabbf2de89976fdef21418e2b0.jpg]
[a3f88f3f369785773da0a4ff97b9acfe.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250