Պատահարներ

ՌԴ-ում 3 տղամարդ երթուղայինում սպանել են 13-ամյա տղային

Unknown 1 րոպե 678 դիտում
ՌԴ-ում 3 տղամարդ երթուղայինում սպանել են 13-ամյա տղային

Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել նախորդ օրը տրամվայում երեք տղամարդու կողմից ծեծի ենթարկված 13-ամյա տղայի մահվան փաստով։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Ուլյանովսկի կենտրոնում գտնվող «Երկաթե դիվիզիայի փողոց» կանգառի մոտ թիվ 22 երթուղու տրամվայի վագոնում։ 

 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ տղան իբր հայհոյել է։  Մահացածի ընկերները պնդում են, որ նա պարզապես բարձր է խոսոել։ Երթուղայինում նստած մի թոշակառու նկատողություն է արել տղային, նրան են միացել ևս երկու տղամարդ: Նրանցից մեկն ուժգին հրել է դեռահասին, ինչի արդյունքում նա հարված է ստացել ու կորցրել գիտակցությունը։ 

Տղամարդիկ փախուստի են դիմել: Իրավապահ մարմինների աղբյուրը նշել է, որ երեքից երկուսը բերման են ենթարկվել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250