Պատահարներ

Տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ

Lilit T. 1 րոպե 166 դիտում
Տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ

Այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։  Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից