Պատահարներ

Ֆրանսիայի հրապարակում մեքենան հարվածել է ցուցարարների վրանին․ կան բերման ենթարկվածներ

Unknown 1 րոպե 257 դիտում
Ֆրանսիայի հրապարակում մեքենան հարվածել է ցուցարարների վրանին․ կան բերման ենթարկվածներ

Ինչպես արդեն  հայտնել էինք  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վաղ առավոտյան ահզանգել է այն մասին, որ սադրանք է իրականացվել Ֆրանսիայի հրապարակում։

 

Պատգամավորը հայտնել է, որ ինչ-որ մեկը, ճեղքելով ոստիկանական պատնեշը, մեքենայով անարգել մտել է Ֆրանսիայի հրապարակ և հարվածել է վրաններից մեկին, որտեղ քաղաքացիներ են եղել։

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են Mercedes մանիշի մեքենա և 3 անձի մեքենայով հանդերձ բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից