Հասարակություն Կարևոր

Գորիսից կոշտ նախազգուշացում` «Վեոլիա ջրին»

Unknown 168 դիտում
Գորիսից կոշտ նախազգուշացում` «Վեոլիա ջրին»

 Գորիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է. 

««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր, առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները: 

Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում: 

Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,- գրել է համայնքապետարանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250