Հասարակություն

Անդրեասյանը,Բադասյանն ու Սիմինդյանը ` երեկ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին

Unknown 544 դիտում
Անդրեասյանը,Բադասյանն ու Սիմինդյանը ` երեկ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի  մասին

 Ես կարող եմ ասել, որ անկախ բոլոր հանգամանքներից, մենք բոլորս խոնարհվում ենք մեր զոհերի և նրանց հարազատների առաջ։ Այդ մասին MediHub-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությանը։

Միևնույն ժամանակ, Անդրեասյանը հիշեցրեց, որ ոստիկանությունն արդեն հայտարարել է ներքին ծառայողական քննություն սկսելու մասին՝ հասկանալու, թե որքանով է պետք եղել այդ ուժը։

«Ես անձամբ ներկա չեմ եղել և չեմ կարող մանրամասները մեկնաբանել։ Միևնույն ժամանակ էլ պիտի խնդրեմ, որ անկախ նրանից, թե մենք որքանով ենք հարգում, մեծարում մեր զոհերի հիշատակը, բոլորս պետք է հարգենք նաև օրենքները։ Բայց սա իմ մեկնաբանությունը չէ միջադեպին, սա ընդհանուր դիտարկում է»,- լրատվականի հետ զրույցում նշեց Անդրեասյանը։

Իսկ բարոյական հարթությունում ինչպե՞ս դիտարկել պատահածը․ Անդրեասյանը վստահ է՝ ոտքի վրա խոսելու թեմա չէ, շատ նուրբ հարց է։

«Մենք ունենք իրավիճակներ, երբ քաղաքականացվում է մարդկանց վիշտը, կամ կան մարդիկ, որոնք փորձում են օգտագործել։ Իհարկե, պետական մարմինները միշտ չէ, որ պատշաճ են գործում մեր բոլոր քաղաքացիների հանդեպ։ Ամեն դեպքում շատ բարդ հարց է»,- նշեց նա։
 

Հարցին, թե քաղաքական հրահա՞նգ չէր, որ ոստիկանները պետք է բացեին Փաշինյանի ճանապարհը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ կարող է վստահեցնել՝ ոստիկանները քաղաքական հրահանգ չեն կատարում։

 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, թե երեկ ինչ է կատարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Տեղյակ չեմ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն գործադրվեց, ինչ է թե կատառավարության անդամները մուտք գործեն պանթեոն, Բադասյանը տվեց նույն պատասխանը․

«Տեղյակ չեմ»։

MediHub-ը զրուցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմինդյանի հետ: Հարցին, թե ինքը երեկ եղե՞լ է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Սիմինդյանը պատասխանեց՝ ասելով, որ եղել է։

Դիտարկմանը, որ իրենց ճանապարհը բացելու համար անարգեցին, բռնության ենթարկեցին զոհվածների հարազատներին, նա արձագանքեց՝ ասելով, որ դա մեր մեկնաբանությունն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250