Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հանդիպել են. ինչ են քննարկել

Gohar Vardanyan 1 րոպե 167 դիտում
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հանդիպել են. ինչ են քննարկել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
 

Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:
 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
 

Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250