Քաղաքականություն
Իրեն «կոյուղու առնետ» անվանելու համար Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին
Unknown
1 րոպե
750 դիտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել, գրում է Bianet-ը՝ հղում անելով Էրդողանի փաստաբանին։
Էրդողանի փաստաբան Մուստաֆա Քափլանն իր պաշտպանյալի անունից զրպարտության մասին հայց է ներկայացրել Գերմանիայի իշխող Ազատ ժողովրդավարական կուսակցության անդամՎոլֆգանգ Կուբիցկու դեմ
Էրդողանը նախկինում շահել էր հայցը ընդդեմ գերմանացի կատակերգու Յան Բեմերմանի։ Վերջինս իր երգիծական բանաստեղծությամբ ծաղրել էր Էրդողանին։
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը՝ կապված Կուբիցկու արտահայտության հետ։
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նախագահին «վիրավորելը» հանցագործություն է եւ պատժվում է առավելագույնը չորս տարվա ազատազրկմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
Unknown
1,074
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
Unknown
1 րոպե
1,915
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Unknown
616
Աշխարհի արձագանքը` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը
Unknown
1 րոպե
17,700
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ն պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնբասից. Զելենսկի
1 րոպե
9
ԱՄՆ-ն հնարավոր է ցամաքային գործողություն սկսի Իրանում. WSJ
1 րոպե
118
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
862
5.0
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
219