Հասարակություն

Սպասվում է թաց ձյուն, ամպրոպ. եղանակը Հայաստանում

Mariam Z. 1 րոպե 255 դիտում
Սպասվում է թաց ձյուն, ամպրոպ. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում ևս մարտի 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250