Քաղաքականություն

Ահազանգ՝ զինծառայողների, պետական մի շարք մարմինների աշխատակիցների արձակուրդի վճարումը ճիշտ չի հաշվարկվում

Unknown 191 դիտում
Ահազանգ՝ զինծառայողների, պետական մի շարք մարմինների աշխատակիցների արձակուրդի վճարումը ճիշտ չի հաշվարկվում

Նախորդող ժամանակահատվածում ահազանգեր էի ստանում այն մասին, որ ՀՀ զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես բարձրաձայնվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա պրակտիկան։ Այս առիթով խորհրդարանում կազմակերպեցի աշխատանքային քննարկում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների միջև։

 

Քննարկման թեման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 158-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավակարգավորումների կիրառման շուրջ առաջացող հարցերն էին և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղիների հստակեցումը։

Է․ Հովհաննիսյանի օրինակով ծավալեցինք շահագրգիռ քննարկում, արձանագրեցինք, որ հարցը դատական կարգով ևս բողոքարկվել է ու պայմանավորվեցինք համապատասխան դատական ակտի կայացումից հետո հստակեցնել հետագա քայլերը։

Զինծառայողների իրավունքներին առնչվող հարցերը ինձ համար խիստ արդիական են»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250