Հասարակություն

Նրանք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը․ Պուտին

Unknown 320 դիտում
Նրանք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու մի շարք երկրների փորձերը գնալով ավելի ագրեսիվ են դառնում: Ըստ Պուտինի՝ նրանց նպատակն է պառակտել ռուսական հասարակությունը և թուլացնել երկիրը, գրում է gazeta.ru-ն:

«Որոշ պետությունների՝ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու, վերափոխելու փորձերը դառնում են ավելի ագրեսիվ և, մեծ հաշվով, ակնհայտ նպատակ ունեն մեր հասարակության առնչությամբ, առնվազն պառակտել մեզ, զրկել ուղենիշներից, ի վերջո թուլացնել Ռուսաստանը և ազդել նրա ինքնիշխանության վրա, իրականում խարխլել ինքնիշխանությունը»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները իրար դեմ են հանում ժողովուրդներին և աշխարհը մղում համաշխարհային պատերազմի՝ հրաժարվելով դատապարտել ռասիզմի և նացիզմի հերոսացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250