Հասարակություն

Բայդենը ամբողջական բուժզննում կանցնի

Gohar Vardanyan 96 դիտում
Բայդենը ամբողջական բուժզննում կանցնի

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2022 թվականի վերջը կանոնավոր բուժզննում անցնել, գրում է РИА Новости-ն։

 

Ամերիկացի առաջնորդը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ բուժզննման մի մասն արդեն ավարտվել է, ամբողջական արդյունքները նա կստանա մինչև տարեվերջ։

 

«Ի՞նչ եք կարծում, դա ինձ պե՞տք է»,- պետության ղեկավարը կատակով հարցրել է մամուլին։

 

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նշեց իր ծննդյան 80-ամյակը։  Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հայտնել էր, որ նախագահի բուժզննման արդյունքները կհրապարակվեն։  Նա հավելել է, որ Բայդենը առողջական խնդիրներ չունի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250