Սպորտ

ԱՄՆ-ի ֆուտբոլիստը Անգլիայի դեմ խաղում ձեռքերը սրբել է լուսանկարչի ժիլետով

Lilit A. 1 րոպե 309 դիտում
ԱՄՆ-ի ֆուտբոլիստը Անգլիայի դեմ խաղում ձեռքերը սրբել է լուսանկարչի ժիլետով

ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ուեսթն Մակքենին ձեռքերը սրբել է լուսանկարիչներից մեկի ժիլետով։ Սա տեղի է ունեցել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ԱՄՆ-Անգլիա խաղում։

 

[648006fa1bb515d6782926e48afb16eb.jpg]

 

Կիսապաշտպանը մոտեցել է խաղադաշտի եզրագծին, որպեսզի գնդակը մտցնի խաղի մեջ, բայց ձեռքերը թաց են եղել։ Մակքենին որոշել է օգտագործել լուսանկարչի ժիլետը՝ ձեռքերը չորացնելու համար։ Լուսանկարիչը սկզբում շփոթվել է, բայց հետո սկսել է ժպտալ։

 

Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 0-0 հաշվով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250