Սպորտ

Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային ԱԱ-2022-ի խմբային փուլում

Lilit A. 1 րոպե 255 դիտում
Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային ԱԱ-2022-ի խմբային փուլում

ԱԱ-2022-ի խմբային փուլում 2-րդ տուրում Լեհաստանի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը:

 

39-րդ րոպեին Զիելինսկին առաջ մղեց լեհերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին սաուդցիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Ալ Դավսարին չկարողացավ գրավել Շչեսնիի դարպասը:

 

Երկրորդ կեսի սկզբնամասում Սաուդյան Արաբիան մեծ առավելություն ուներ, սակայն հավասարեցնել հաշիվը՝ չէր հաջողվում: 82-րդ րոպեին Ռոբերտ Լեվանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով ԱԱ-ներում իր առաջին գոլը:

 

Խմբի մյուս խաղում կմրցեն Արգենտինայի ու Մեքսիկայի հավաքականները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250