Քաղաքականություն

Ռուսաստանը ձգտում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը նոր հարձակման համար. Ստոլտենբերգ

Gohar Vardanyan 1 րոպե 324 դիտում
Ռուսաստանը ձգտում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը նոր հարձակման համար. Ստոլտենբերգ

Ռուսաստանը ձգտում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը՝ նոր հարձակման նախապատրաստվելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

Ինչպես ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը Financial Times-ի համար հոդվածում, Ռուսաստանը հույս ունի սառեցնել հակամարտությունը, որ թույլ տա իր ուժերին վերախմբավորվել, վերազինվել և փորձել նոր հարձակում սկսել: Բացի այդ, քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված չեն ուկրաինական հակամարտության կարգավորմամբ։

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, իսկ բանակցային գործընթացի վերսկսումը կախված է Կիևից։

 

Մինչդեռ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուսական իշխանությունները պատրաստ չեն բանակցություններ սկսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250