Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Gohar Vardanyan 530 դիտում
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքում համալրում է եղել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 

«Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ: Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո միանալու է վագրերի ընտանիքին»,– նշված է հաղորդագրությունում։

 

Կենդանաբանական այգու տնօրինությունը վստահեցրել է, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250