Հասարակություն Կարևոր

Ով է Զեյթունում սպանված երիտասարդը. մանրամասներ. ԶԼՄ

Gohar Vardanyan 6,136 դիտում
Ով է Զեյթունում սպանված երիտասարդը. մանրամասներ. ԶԼՄ

Հայտնի է դարձել, թե ով է Զեյթունում սպանված երիտասարդը: Վերջինս Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Արմեն Զաքարյանն է, որը աշխատել է մատուցող: Այս մասին գրում է Armlur.am-ը։

 

Ավելի վաղ լրատվամիջոցին մանրամասներ էին հայտնի դարձել Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի ոնեցած դեպքով: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ այսօրվա միջադեպը երկու օր առաջ միջադեպի մասնակիցները խոսակցություն են ունեցել, որը վեճի է վերածվել, սակայն առաջացած խնդիրը երիտասարդները ավարտված չեն համարել, որից հետո թեման շարունակվել է այսօր, ինչ էլ ճակատագրական դարձավ մեկ անձի համար, որի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս վիրավորների համար պայքարում են բժիշկները:

 

Shamshyan.com-ը գրել, որ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 4 քաղաքացի ուշագնաց ընկած են:

 

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250